«Տաթևեր» ճոպանուղու շարժակազմն արգելափակվել է բարձրության վրա․ ԱԻՆ

Օգոստոսի 8-ին, ժամը 15։58-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում գտնվող «Տաթևեր» ճոպանուղու խափանման հետևանքով շարժակազմն արգելափակվել է բարձրության վրա։

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ճոպանուղու աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են տարահանման աշխատանքներ։

«Տաթևեր» ճոպանուղու ֆեյսբուքյան էջը ևս հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի ուղևորներ,

Տեխնիկական խնդիրների պատճառով, այսօր՝ օգոստոսի 8ին, օրվա 2րդ կես ճոպանուղին, չի աշխատելու։
հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհանգստությունների համար։ Հավելյալ տեղեկատվության համար հետևեք մեր էջին կամ զանգահարեք 060463333»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել