Այսօր կեսօրին ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքից հետո իրավիճակը կայունացել է․ ՊՆ

Օգոստոսի 6-ի ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, այսօր կեսօրին ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքից հետո կայունացել է, հակառակորդի կրակահերթերից միջդիրքային տարածքում բռնկված հրդեհը մարել է։

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Հայկական կողմից տուժածներ չկան։

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել են, որ այսօր ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը։

Հայկական կողմն իրականացրել է հակազդման և հակառակորդի կրակը լռեցնելու գործողություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել