Իրավաբան․net-ը հայտնում է, որ ԲԴԽ-ի օգոստոսի 5-ի որոշմամբ՝ դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի թեկնածու Նանե Սահակյանին առաջարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի քաղաքացիական մասնագիտացման թափուր տեղում իր թեկնածությունը՝ Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով:
«Քննարկելով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի քաղաքացիական մասնագիտացման թափուր տեղի առկայությունն ու այն համալրելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով §Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք¦ սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 115-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի թեկնածու Նանե Սահակյանին առաջարկել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի քաղաքացիական մասնագիտացման թափուր տեղում իր թեկնածությունը՝ Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»,-նշվում է որոշման մեջ: