«Միքայելյան» հիվանդանոցի Covid բաժանմունքում բուժում է ստանում 98 քաղաքացի, 20-ը՝ վերակենդանացման բաժանմունքում․ Արմեն Մուրադյան

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնեմ, որ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքում բուժում է ստանում 98 քաղաքացի, 20-ը՝ վերակենդանացման բաժանմունքում։

Հ․Գ․ Հիշեցնեմ, որ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքը վերաբացվել է ուղիղ 20 օր առաջ․․․»։

Հիշեցնենք, որ Արմեն Մուրադյանը ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր․

«Այսօր վերաբացեցինք Միքայելյան համալսարանական հիվանդանոցում հունիսի 15-ից փակված շուրջ 140 մահճակալից բաղկացած Covid բաժանմունքը։

Հաշվի առնելով կորոնավիրուսով վարակվածության թվերի աճը, վերակենդանացման բաժանմունքների ծանրաբեռնված աշխատանքները, Միքայելյան համալսարանական հիվանդանոցում կրկին կիրականացվի Covid հիվանդների բուժսպասարկում՝ շուրջ 140 մահճակալից բաղկացած առանձնացված մասնաշենքում`առանձին մուտքով:

Մասնաշենքն իր գործունեություն է ծավալում ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ։ Համալսարանական լավագույն մասնագետները ապահովում են բուժօգնության բարձր որակն ու հասանելիությունը։

Եվս մեկ անգամ խնդրում ենք պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները և հրատապ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ․․․
Հիշեք, միայն միասին կարող ենք կոտրել Covid 19-ի տարածման շղթան:

Խնդրում եմ, օգնեք օր ու գիշեր աշխատող մեր բուժաշխատողներին, որպեսզի չունենանք վտանգավոր ու ծանր հետևանքներ»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել