Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալֆրեդ Վարդանյանը կգործուղվի Լոռու մարզ:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն այս մասին որոշումը ստորագրել է օգոստոսի 5-ին։
Հարկ է նշել, որ Ալֆրեդ Վարդանյանը ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր էր նշանակվել ՀՀ նախագահի 2017 թվականի նոյեմբերի 30-ի հրամանագրով։
Օրեր առաջ՝ օգոստոսի 3-ին, ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով էլ Վարդանյանը նշանակվել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։