Քարը ձեր փեշից թափեք՝ քվեարկեք․ Արմեն Ռուստամյան

Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 5-ին պետք է ընտրեր ԱԺ նախագահի տեղակալին։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների թեկնածու Իշխան Սաղաթելյանը երկրորդ անգամ չընտրվեց այդ պաշտոնում։ Քվեարկության ժամանակ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնկացել էին 103-ը։ Կողմ է քվեարկել 49 պատգամավոր, անվավեր` 5։ Նշենք, որ ընտրվելու համար անհրաժեշտ է 54 կողմ քվե։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց առկախել այս հարցը և անցնել օրակարգային հաջորդ հարցին։

Սակայն պատգամավորիների միջև քննարկում ծավալվեց այս հարցի շուրջ։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց․

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 137-րդ հոդվաի 9-րդ մասը  քանակ չի նախատեսում, թե քանի անգամից հետո կարելի է անցնել։ Մյուս կողմից մենք ունենք կանոնակարգի մեկ այլ նորմ՝ 33-ը, որն ասում է, որ մինչև հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկման ավարտը տեղի են ունենալու ամենօրյա նիստեր։ Երրորդ կանոնը, որ կա սահմանված հերթականություն հարցերի քննարկման։Սա այն դեպքն է, ր առանց որևէ հետին մտքի, եթե մենք վճռականորեն տրամադրված ենք, որ այս հարցը լուծենք, նոր անցնենք, ճիշտ է, որ հիմա շարունակենք այս հարցը, եթե չկա այդ վճռականությունը, վերահաստատում ենք այդ տեսակետը, բան չի փոխվել»։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ առաջարկի իմաստն այն է, որ ժամանակ խնայեն։ Եվ օրենքը չի արգելում հարցը առկախել։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանն ասաց․

«Եթե երկու անգամ քվեարկություն արած չլինեինք, ձեր առաջարկը կարելի էր հենց սկզբից էլ ընդունել, բայց քանի որ երկու անգամ արդեն քվեարկություն ենք արել, մի քիչ արհեստական է դառնում, որ երրորդ անգամից որոշեցինք հանկարծ հարցը հետ գցել։

Դուք էլ եք հասկանում, մենք էլ ենք հասկանում, որ այդ տեղը միևնույնն է, վերապահված է ընդդիմությանը։ Եթե մենք ուզում ենք մեր գործը առաջ գնա, ձևովորվի ԱԺ-ն իր մարմիններով, ես կարծում եմ, որ այս քվեարկության վրա չկանգնելու համար դուք ձեր քարը փոշից թափեք, քվեարկեք»,- ասաց Ռուստամյանը։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 137-րդ հոդվաի 9-րդ մասի համաձայն՝ եթե ԱԺ նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա անցկացվում է Ազգային ժողովի տեղակալի նոր ընտրություն։ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընդդիմադիր թեկնածու առաջադրելու համար «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Սեյրան Օհանյանը ելույթ ունեցավ՝ երրորդ անգամ առաջադրելով Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել