Մերկելը շնորհավորել է Փաշինյանին. Գերմանիան կշարունակի աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ պարոն վարչապետ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Դուք ստանձնում եք Ձեր նոր մանդատը մեծ մարտահրավերների և անորոշության շրջանում։ COVID-19 համավարակը բոլորիցս պահանջում է աննախադեպ միջոցառումների իրականացում։

Գերմանիան պատրաստակամ է ուղեկցելու Հայաստանի Հանրապետությանը` որպես վստահելի գործընկերոջ, բարեփոխումների իր ճանապարհին։ Դաշնային կառավարությունը կշարունակի հավասարապես նաև ակտիվորեն աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերին` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

Մաղթում եմ Ձեզ երջանկությամբ ուղեկցվող նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու աշխատանքի իրականացման ընթացքում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել