Ազգային ժոովի նախագահ Ալեն Սիմոնյանը օգոստոսի 3-ին կարգադրություններ է ստորագրել, որոնց համաձայն ԱԺ-ում մի շարք պաշոնյաներ են նշանակվել։
Մասնավորապես․
Դավիթ Առաքելյանն նշանակվել է Ազգային ժողովի նախագահի օգնական։
Հովհաննես Նալբանդյանը նշանակվել է Ազգային ժողովի նախագահի խորհրդական:
Վահան Նարիբեկյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:
Լևոն Սահակյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ:
Էդուարդ Խանզարդյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ։