ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 2-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.
Հակոբ Սիմիդյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»։
Նշենք, որ Հակոբ Սիմիդյանը 7-րդ գումարման Ազգային ժողովում եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։
Կենսագրություն
Ծնվել է 1984թ. ապրիլի 20-ին Երեւանում:
2004թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը: Երկրաբան:
2005-2007թթ. եղել է «Օրրան» հկ աշխատակից:
2009-2012թթ.՝ «Դարասկիզբ» ՍՊԸ տնօրենի տեղակալ:
2013թ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի տնօրեն:
2012-2017թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական: 2018թ.՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրեն:
2018-2019թթ.՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ:
2020թ. հուլիսի 9-ին նշանակվել է ՀՖՖ նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
2021թ․ օգոստոսի 2-ին նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական։
Պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով (2016թ., ՊՆ):
Ամուսնացած է, ունի մեկ զավակ: