ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը օգոստոսի 2-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը.
Վալերիկ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից»։
Հիշեցնենք, որ նա այս պաշտոնին նշանակվել է 2019 թվականի դեկտեմբերի 19-ին։