Նախագահ Արմեն Սարգսյանը օգոստոսի 2-ին նոր հրամանագրեր է ստորագրել, որում նշվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Նարեկ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Ռոմանոս ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ նշանակել շրջակա միջավայրի նախարար»:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արշակ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարար»:
Նշենք, որ Ռոմանոս Պետրոսյանը մինչև այդ էլ զբաղեցնում են շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը, Արշակ Կարապետյանը և Նարեկ Մկրտչյանը համապատասխան նախարարություններում զբաղեցնում էին նախարարի առաջին տեղակալի պաշտոնները։