8-րդ գումարման Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 2-ին, առաջաին նստաշրջանին Ազգային ժողովի նախագահ է ընտրում։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Հայկ Կոնջորյանը հայտնեց, որ ԱԺ նախագահի թեկնածու են առաջադրել Ալեն Սիմոնյանին, «Հայաստան» խմբակցությունը՝ Մխիթար Զաքարյանի, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը Արթուր Սարգսյանի թեկնածությունը։
«Պատիվ ունեմ» խմբակցության անդամները ի նշան բողոքի լքեցին Ազգային ժողովի նիստերի դահլիճը՝ ԱԺ նախագահի թեկնածուներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի ներկայությունը ՀՀ Ազգային ժողովում չապահովելու համար:
Հերթը հասավ ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանի ներկայացմանը։