Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 2-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արշակ Կարապետյանին ազատել պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»։
Հիշեցնենք, որ նա այս պաշտոնին նշանակվել է օրեր առաջ՝ հուլիսի 20-ին։ Մինչ այդ Կարապետյանը զբաղեցնում էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը։