Ազգային ժողովի նախագահի 3 թեկնածու է առաջադրվել

8-րդ գումարման Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 2-ին, առաջաին նստաշրջանին Ազգային ժողովի նախագահ է ընտրում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Հայկ Կոնջորյանը հայտնեց, որ ԱԺ նախագահի թեկնածու են առաջադրել Ալեն Սիմոնյանին։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնեց, որ առաջադրել են Մխիթար Զաքարյանի թեկնածությունը։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էլ նշեց, որ առաջադրել էն Արթուր Սարգսյանի թեկնածությունը։

Նշենք, որ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանն այս պահին կալանքի տակ են։

«Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը ներկայացրեց իրենց թեկնածուին՝ Մխիթար Զաքարյանին՝ շեշտելով խմբակցի անազատության մեջ լինելու հանգամանքը։

«Հիմնարար է մեր պայքարը, որովհետև մենք գործ ունենք անձի հետ, ով 44-օրյա դավադիր պատերազմի առաջին իսկ օրվանից կանգանխ է եղել սահմաններում, կանգնած է եղել Արցախում, կանգնած է եղել հայրենիքի պաշտպանության առաջին գծում։ Եվ հիմա ստացվում է, որ հայրենիքի պաշտպանության առաջին գծում կանգնածը անազատության մեջ է, դավադիր պատերազմի մեջ բազմաթիվ դրվագներով մեղադրվողները ազատության մեջ են։ Ավելին՝ նրանք են տնօրինում կամ նրանք են որոշում մեր հայրենիքի ապագան կամ ճակատագիրը»,-ասաց նա։

Արծվիկ Մինասյանը ներկայացրեց նաև նրա կենսագրությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել