Հրամայական է պետական-քաղաքական գործիչների ու ողջ հասարակության համախմբումը․ ԱԺ-ում ողջույնի խոսքով հանդես եկավ Ամենայն Հայոց Կաթողիկոսը

Ազգային ժողովի 8-րդ գումարման առաջին նստաշրջանին այսօր՝ օգոստոսի 2-ին, ներկա են նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր խոսքն ուղղեց պատգամավորներին՝ խոսքը սկսելով Տերունական աղոթքով։

«Այսօր մեր հայրենիք Հայաստանն ու Արցախը դիմակայում են արտաքին ու ներքին լուրջ մարտահրավերիների, հանդիման Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիայի ու ծավալապաշտական նկրտումերի: Հայրենական կյանքում ծառացած հիմնախնդիրները հաղթահարելու համար հրամայական է պետական-քաղաքական գործիչների ու ողջ հասարակության համախմբումը, քաղաքացիական հասարակության բարձր գիտակցությունը, համընդհանուր զգաստությունն ու բարեխղճությունը, բոլորիս փափագն ու ձգտումը մեր հարենիքի անվտանգությունն ու առաջընթացն է, խաղաղ ու բարեկեցիկ կյանքի կերտումը, որը մեծապես պայմանավորված է նաև օրենսդիր մարմնի ու ձևավորվելիք կառավարության գործունեությամբ»,-ասաց նա:

Վեհափառն իր ելույթում նշեց, որ այսօր պատգամավորները ստանձնում են իրենց պարտականությունները՝ օրենսդրական նախաձեռնություններով կարևոր ներդրում բերելու տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի առաջընթացի գործում, պաշտպանելու անխաթարությունը մեր ինքնության ու արժեքների:

«Տարածաշրջանում առկա բարդ հանգամանքներում մենք կենսականորեն պետք ունենք միասնության, հանդարտության, հուզումների ու լարվածության թոթափման՝ ատելության, վրեժխնդրության ու պառակտումների փոխարեն մենք ամենքս պետք է քաջ գիտակցենք, որ ազգային ու հասարակական համերաշխությանն այլընտրանք չկա, առաջնահերթորեն և այս խորհրդարանից, կառավարական համակարգից պետք է սերմանվի սերը, փոխհասկացողությունը, բարիկամեցողությունը հասարակությունում, խորհրդարական գործունեության ընթացքում հնչող քննադատությունները թող լինեն միայն կառուցելու ու սխալները շտկելու նպատակով»,-ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել