Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 30-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝
Բորիս Սահակյանին նշանակել արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար»։
Իրավաբան․net-ը ներկայացնում է Բորիս Սահակյանի կենսագրությունը։
Ծնվել է 1971թ․ դեկտեմբերի 12-ին, Երևանում։
Կրթություն և վերապատրաստում`
1988-1993թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, ինժեներ-էլեկտրամեխանիկ,
2000թ. Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում դասընթաց (Նիդերլանդներ),
2001թ. Ջ.Մարշալի անվան Եվրոպական անվտանգության կենտրոնում դասընթաց (Գերմանիա),
2007թ. ՄԱԿ-ի զինաթափման կրթաթոշակի ծրագիր:
Աշխատանքային գործունեություն`
1998-2001թթ. ԱԳՆ ՍՎԱԽ բաժանմունքի վերիֆիկացիայի համակարգման բաժնի կցորդ,
2001-2003թթ. ԱԳՆ ՍՎՄԱ վարչության սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի 3-րդ քարտուղար,
2003-2006թթ. Ավստրիայում ՀՀ դեսպանության և ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչության 2-րդ քարտուղար,
2006-2007թթ. ԱԳՆ ՍՎՄԱ վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի 1-ին քարտուղար,
2007-2010թթ. ԱԳՆ ՍՎՄԱ վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի վարիչ,
2010-2011թթ. Իտալիայում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղար,
2011-2014թթ. Իտալիայում ՀՀ դեսպանության խորհրդական,
2014-2017թթ. ԱԳՆ աշխատակազմի քարտուղարության խորհրդական,
2017-2021թթ․ ՌԴ-ում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար,
2021թ․ փետրվար-հուլիս ԱԳՆ քարտուղարության խորհրդական։
2021թ․ հուլիսի 30-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար:
Դիվանագիտական աստիճան՝
արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար:
Օտար լեզուների իմացություն`
անգլերեն, ռուսերեն։
Ընտանեկան կարգավիճակ՝
ամուսնացած է, ունի երկու որդի: