ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է․
«Հուլիսի 15-ին Արմավիրի մարզպետարանում կայացած Քասախ գետի կոշտ կենցաղային թափոններով աղտոտվածությանը և մաքրման աշխատանքներին ուղղված քննարկման արդյունքում համայնքի ղեկավարների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Առատաշեն, Խորոնք, Ծախկունք, Ամբերդ, Ծիածան, Դողս, Մրգաստան համայնքներում, ինչպես նաև Երևան-Արմավիր մայրուղու Քասախ գետի կամրջի հատվածում (Ծաղկունք և Հովտամեջ համայնքներ) կազմակերպել Քասախ գետի ափամերձ տարածքների կենցաղային աղբից մաքրմանն ուղղված միջոցառում՝ համապատասխան պետական մարմինների և համայնքների բնակչության մասնակցությամբ։
Խնդրում ենք ձեր մասնակցությամբ աջակցել Արմավիրին սույն թվականի օգոստոսի 7-ին ժամը 09:00-ից կազմակերպել վերոնշյալ միջոցառումը:
Մենք նպատակ ունենք՝ հետևողականորեն հասնել էկոհամակարգի համար սպառնալիք հանդիսացող մարդածին գործոնների, ու որպես դրանց ածանցյալ՝ բնական երևույթների աստիճանական նվազեցմանն ու իսպառ բացառմանը։
Կից լուսանկարներն արվել են այսօր»: