Սյունիքի մարզպետը հրաժարական տալու մտադրություն չունի․ մարզպետարան

Զանգվածային լրատվության միջոցներով լուրեր են տարածվում, իբր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հրաժարական տալու մտադրություն ունի։

Այդ լուրերին է անդրադարձել Սյունիքի մարզպետարանը եւ հայտնել, որ մարզպետը շարունակում է իր աշխատանքը, հրաժարական տալու մտադրություն չունի, և ոչ ոք նրա փոխարեն հայտարարություններ անելու իրավունք չունի։

Հիշեցնենք, որ վարչապետի որոշմամբ՝ Սյունիքի մարզպետը օգոստոսի 2-ից 19-ը ներառյալ կլինի արձակուրդում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել