Մոսկվայում հանդիպել են ՀՀ-ի և ՌԴ-ի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները

Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Հայաստանի պաշտպանության նախարարի պարտականությունները կատարող Արշակ Կարապետյանի հանդիպումը:

Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։

Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարակվել:

Հիշեցնենք, որ երեկ Կարապետյանը հեռախոսազրույց էր ունեցել Շոյգուի հետ, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել