Ներկայացնում եմ պատգամավորական գործունեությանս 2․5 տարվա ամփոփ հաշվետվությունը․ Նազելի Բաղդասարյան

ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ, 7-րդ գումարման Ազգային ժողովն ավարտում է լիազորությունները օգոստոսի 2-ին։ Ըստ այդմ ես՝ որպես «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, ներկայացնում եմ պատգամավորական գործունեությանս 2․5 տարվա ամփոփ հաշվետվությունը։

✔️Օրենսդրական նախաձեռնություններ՝

Հեղինակ կամ համահեղինակ եմ 5 օրենքի նախագծի՝

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին

Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին։

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին։

✔️Համազեկուցող եմ 35 օրենքի նախագծի։

Այս պահին պետական գերատեսչությունների հետ համատեղ աշխատում եմ երկու մայր օրենքի վրա, որը հուսանք առաջիկայում կյանքի կկոչվի։

✔️Պատգամավորական գործունեությանս ընթացքում ընդունել եմ 387 քաղաքացու`լսելով նրանց խնդիրները, դրանք փաստաթղթավորվել են եւ զգալի մասը ստացել է լուծում։ Քաղաքացիների ընդունելությունը չի դադարել նաեւ Քովիդի համավարակի ընթացքում, դրանք անցկացվել են առցանց տարբերակով։

✔️Գործունեությանս ընթացքում համայնքային այցելությունները կրել են պարբերական բնույթ եւ այն հրապարակային ներկայացվել է։

✔️Կազմակերպել եմ «Պատմամշակութային կառույցների պահպանություն, առկա մարտահրավերներ եւ օրենսդրական բացեր» թեմայով քննարկում, որի նպատակն էր Գյումրու պատմաճարտարապետական կենտրոնի պահպանման եւ վերականգնմանն առնչվող հարցերի վեր հանումը, շինթույլտվությունների տրամադրման գործընթացն ու ապօրինի կառույցներին առնչվող իրավական կարգավորումների հստակեցումը։

✔️Պառլամենտի եւ քաղհասարակության փոխգործակցությունը նույնպես սերտ է եղել, ինչի արդյունքում համագործակցել եմ «Օքսիջեն» հիմնադրամի, Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Կանաց տուն» ՀԿ-ի, «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի, «Արևամանուկ» ընտանիքի և երեխայի խնամքի հիմնադրամի հետ եւ այլն։ Համատեղ աշխատանքի ձեւաչափը եղել է ինչպես օրենսդրական նախաձեռնությունների մակարդակում, այնպես էլ որպես հրավիրյալ եղել եմ բանախոս կազմակերպված միջոցառումներում։

✔️Միջազգային կառույցների հետ աշխատանքից եւս անմասն չեմ մնացել։ Այսպես․
European Convention for the Prevention of Torture and Inhuman or Degrading Treatment or Punishment
Human Rights Watch
The National Democratic Institute
International Committee of the Red Cross
Office of the United Nations High Commissioner for Human Rights -ի հետ մշտական կապը եղել է միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում։

✔️Խորհրդարանական դիվանագիտության շրջանակում ընդգրկված եմ եղել Հայաստան-Թաիլանդ, Հայաստան-Իրաք, Հայաստան-Լյուքսեմբուրգ, Հայաստան-Կոստա Ռիկա, Հայաստան-Ճապոնիա, Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբերում։ Այցեր եմ ունեցել ՌԴ, Ուկրաինա, Վրաստան, Չեխիա, Սերբիա։

✔️Հանդիսացել եմ ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ։

✔️Հետպատերազմյան շրջանում գործունեությունս սեւեռել եմ անհայտ կորած եւ գերեվարված անձանց իրավունքների իրացման հարցերով։ Առկա խնդիրներով պայմանավորված իրականացվել են օրենսդրական փոփոխություններ։
Նույն շրջանակում՝ ԱԺ-ում տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպել եմ «Անհայտ կորած անձանց» իրավական կարգավիճակը հստակեցնելու անհրաժեշտության վերաբերյալ քննարկում։ Օրենսդրական կարգավորումները հետպատերազմյան շրջանում քննարկվել են նաեւ Արցախի խորհրդարանում՝ իմ կատարած այցերի շրջանակում։

Եկամուտներիս մասին հայտարարագիրը ներկայացված է այս հղմամբ՝
http://cpcarmenia.am/hy/declarations-registry/id=76389/

Հավելեմ, որ ԱԺ պատգամավորները, չնայած մշտական շահարկումներին, նախորդող 1.5 տարվա ընթացքում չեն ստացել պարգեւավճար։ Ինքս նաեւ հրաժարվել եմ բնակարանային վարձի հատուցումից նախորդող 2 ու կես տարվա ընթացքում, որը կազմում է շուրջ 3.100.000 ՀՀ դրամ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել