Երևան-Բաթումի-Երևան գնացքին տրվել է ֆիրմային կատեգորիա և «Արմենիա» անվանումը

Երևան-Բաթումի-Երևան գնացքին տրվել է ֆիրմային կատեգորիա և «Արմենիա» անվանումը։

Այս մասին հայտնում է Հարավկովկասյան երկաթուղին։

«2021 թվականի հուլիսի 22-ին, Երկաթուղային օրվա նախաշեմին, Երեւանի երկաթուղային կայարանում իրականացվեց Երեւան – Բաթումի – Երեւան գնացքի սերտիֆիկացում: Հանձնաժողովը, որի կզմում էին Համագործակից երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի Տնօրինության փոխնախագահ Օլեգ Նիկիտինը, «Վրացական երկաթուղի» ԲԸ ուղեւորափոխադրումների մասնաճյուղի տնօրեն Դաչի Ցագուրիան, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր ինժեներ Արամ Եդիգարանը, ստուգել է գնացքը `«ֆիրմային»կատեգորիայի գնացքների համար նախատեսված ուղեւորափոխադրումների պայմաններին համապատասխանելու համար:

Հարավկովկասյան երկաթուղում շահագործվող ուղեւորատար վագոնները արտադրվել են 2021 թվականին Տվերի վագոնաշինական գործարանում եւ վերջին մոդելային շարքից են: Վագոնները հագեցած են ռուսական արտադրության ամենաժամանակակից տեխնոլոգիաներով եւ համապատասխանում են ֆիրմային կատեգորիայի գնացքների բոլոր պահանջներին:

Հաստատող վկայականը հանձնաժողովի աշխատանքներն ավարտելուց հետո հանձնվեց ՀԿԵ ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանին»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել