«Ազգային-Ժողովրդավարական Բևեռ» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Այսօր` հունիս 26-ին, 19:00-ին Հյուսիսային պողոտայում մեկնարկեց միջոցառում Հաց Բերողի օրվա կապակցությամբ:
Հաց Բերողի` Արթուր Սարգսյանի, հիշատակի միջոցառման ընթացքում կանայք անցորդներին, խորհրդանշական կերպով, հաց էին բաժանում:
Միջոցառման ավարտին ոստիկանությունն արհեստականորեն իրարանցում առաջացրեց և անհեթեթ պատճառաբանություններ ներկայացնելով բերման ենթարկեց միջոցառման երկու մասնակիցների` Վարդան Գերավետյանին և Արմեն Լուսինյանին:
Ավելի ուշ տեղեկացանք, որ Վ.Գերավետյանին և Ա.Լուսինյանին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին:
Անընդունելի ենք համարում ոստիկանության կողմից դրսևորված նմանօրինակ ճղճիմ արարքը և խստագույնս դատապարտում այն: