Այդ աղմուկի շնորհիվ հովիվ է գտնվել․ Քերոբյան

Նախորդ հինգշաբթի մեծ աղմուկ բարձրացավ, երբ ես ասեցի, որ Հայաստանում հովիվների պահանջարկ կա և լրագրողի խնդրանքով կոնկրետ նշեցի Դպրաբակ գյուղի Վրեժ Վարդանյանի մասին, ով երկար ժամանակ չէր կարողանում հովիվ ճարել։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ այդ աղմուկի շնորհիվ մի երիտասարդ գնացել է Վրեժի մոտ ու աշխատանքի ընդունվել։

Ես ուրախ եմ, Վրեժն ու հովիվը` ևս»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն հուլիսի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ Հայաստանում հիմա կան բազմաթիվ աշխատատեղեր, «և այն մարդիկ, ովքեր իրենց բախտը դրսում են փորձում հաստատ կկարողանան այստեղ լավ աշխատատեղեր ճարել»․ «Ես գիտեմ, որ գյուղերում հովիվների պակաս կա, ստիպված գնում են տարբեր երկրներից հովիվ են բերում»,-նշեց նախարարի պաշտոնակատարը»:

Ըստ նրա՝ այդ խնդրով իրեն դիմել է Դպրաբակ գյուղի բնակիչ Վրեժ Վարդանյանը:

«Կառավարության նոր ծրագրի համաձայն, որը շուտով կընդունվի, էապես կհեշտացվի բարձրակարգ մասնագետների մուտքը Հայաստան»,-ասել էր Վահան Քերոբյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել