ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի ուսուցիչներ, առաջիկայում մի հետազոտություն ենք իրականացնելու, որպեսզի պարզենք խրախուսման տարբեր ձևերի ազդեցությունը ուսումնառության վրա։ Շատ կարևոր կլինի լսել ձեր կարծիքը՝ ինչպիսի խրախուսման ձևեր եք կիրառում, որ արդյունավետ են և արդյոք արդյունավետ եք համարում, մասնավորապես, գովասանագրերը։
Տեղեկատվության համար. պետությունն ամեն տարի տպագրում է շուրջ 50 հազար գովասանագիր, որոնք տրվում են գերազանց առաջադիմության և օրինակելի վարքի համար։ Դրան հատկացվում է զգալի գումար պետական բյուջեից։ Մեր դիտարկումներով, այդ 50 հազարից բացի, զուգահեռ ձևավորվում է նաև վաճառքի շուկա. հավելյալ գովասանագրեր տպվում և վաճառվում են։
Կարևոր է հասկանալ՝ արդյոք գովասանագրերը լավ գործիք են, եթե լավ գործիք են, արդյոք ճիշտ չէ, որ դրանք տրվեն դպրոցի կողմից, ոչ թե նախարարության։
Քանի որ ճիշտ չի հասկացվում վերջին միտքը. խոսքը դպրոցին իրավասությունը վերապահելու մասին է, ոչ թե բյուջեի։