Հայաստանն ու Արցախը առաջիկայում առավել ակտիվ բախվելու են ռեգիոնալ և աշխարհաքաղաքական տարբեր բևեռների դիմակայությանը․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՌԴ ԱԳ նախարար Լավրովն անդրադառնալով Արևմուտքի ակտիվացմանը, նշել է, թե «հիմա էլ մեր արևմտյան գործընկերները փորձում են ընդլայնել իրենց ներկայությունը, այդ թվում՝ ռազմական, մեր սահմանների երկայնքով, ներառյալ Կենտրոնական Ասիան և Անդրկովկասը»։

Այն, որ Ռուսաստանում լավ հասկանում են Թուրքիայի՝ մեր տարածաշրջանում ակտիվանալու հիմնական նպատակը ու դրա հետևանքները, նույնիսկ քննարկման ենթակա չէ։

Ավելին, ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները դիտարկում է որպես արևմուտքի ազդեցության ընդլայնման սպառնալիք, այդ թվում՝ ռազմական։

Այս ամենին գումարվում է որոշակի պարբերությամբ, ՀՀ իշխանությունների բաց ու փակ ազդանշաններն արևմուտքին և պատկերն առավել ամբողջական է դառնում։

Թե ՌԴ-ն ինչպես կարձագանքի իրավիճակի զարգացման տարբեր սցենարներին, դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ Հայաստանն ու Արցախը, առաջիկայում առավել ակտիվ բախվելու են ռեգիոնալ և աշխարհաքաղաքական տարբեր բևեռների դիմակայությանը։

Արդյո՞ք երկիրը պատրաստ է նոր հարվածներ ընդունելուն, կարծում եմ՝ բոլոր գիտակից մարդկանց համար պարզ հարցադրում է, ցավալի պարզ պատասխանով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել