Գյուղերում հովիվների պակաս կա, ստիպված գնում են տարբեր երկրներից հովիվ են բերում. Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն այսօր՝ հուլիսի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով իր գրառմանը.  «կոչ եմ անում արտերկիր խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել»՝ մեր երկիրն ամրացնելու ու զարգացնելու», ասաց, որ դա կատակ է եղել:

«Փորձել եմ ընդգծել այն, որ Հայաստանում հիմա կան բազմաթիվ աշխատատեղեր, և այն մարդիկ, ովքեր իրենց բախտը դրսում են փորձում հաստատ կկարողանան այստեղ լավ աշխատատեղեր ճարել: Ես գիտեմ, որ գյուղերում հովիվների պակաս կա, ստիպված գնում են տարբեր երկրներից հովիվ են բերում»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:

Ըստ նրա՝ այդ խնդրով իրեն դիմել է Դպրաբակ գյուղի բնակիչ Վրեժ Վարդանյանը:

«Կառավարության նոր ծրագրի համաձայն, որը շուտով կընդունվի, էապես կհեշտացվի բարձրակարգ մասնագետների մուտքը Հայաստան»,-ասաց Վահան Քերոբյանը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել