Հուլիսի 1-ից գործում է ԵԱՏՄ «Աշխատանք առանց սահմանների» աշխատանքի որոնման հարթակը

Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի՛ աշխատանք փնտրողներ, գործատուներ

Տեղեկացվում է, որ հուլիսի 1-ից գործում է ԵԱՏՄ «Աշխատանք առանց սահմանների» աշխատանքի որոնման հարթակը:

Որոնողական համակարգը ապահովում է հասանելիությունը միության անդամ պետություններում(Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանարապետություն,Ղրղզստանի Հանրապետություն) թափուր աշխատատեղերի և աշխատանք փնտրողների մասին տեղեկատվությունը:

Տվյալները «Աշխատանք առանց սահմանների» աշխատանքի որոնման համակագին փոխանցելու նպատակով անհրաժեշտ է հաշվառված լինել Ձեր բնակության վայրը սպասարկող Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների զբաղվածության ոլորտի գործառույթները իրականացնող «Գործ» տեղեկատվական համակարգում և տալ համաձայնություն, որից հետո անհրաժշտ է գրանցվել https://workforall.am/ պաշտոնական կայք էջում:

Արդյունքում աշխատանք փնտրողներն և գործատուները, հնարավորություն կունենան ընտրել մեկ կամ մի քանի երկիր, որի տարածքում կարող են փնտրել աշխատանք կամ աշխատող:
Մանրամասներին ծանոթանալու համար ստորև ներկայացվում է «Աշխատանք առանց սահմանների-Հայաստան» հարթակի օգտվողի ուղեցույցը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել