Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 21-ին նոր որոշում է ստորագրել, որում նշվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10- րդ մասով՝ Լևոն Մազմանյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ։
Մազմանյանը այդ պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի մայիսի 30-ին։
Իրավաբան․net-ը ներկայացնում է վերջինիս կենսագրությունը։
Լևոն Մազմանյանը ծնվել է 1982 թ.-ի հուլիսի 17-ին, Երևանում։
Կրթություն
1999 թ. ավարտել է Անանիա Շիրակացու անվան գիտակրթական համալիրը
2002 թ. գերազանցությամբ ավարտել է Նորթամբրիայի համալսարանը՝ ստանալով ֆինանսական ծառայությունների բակալավրի աստիճան
2003 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով երկրաբանության բակալավրի աստիճան
2005 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով երկրաքիմիայի մագիստրոսի աստիճան
Աշխատանքային գործունեություն
2003-2013 թթ. աշխատել է Ernst & Young միջազգային աուդիտորական խորհրդատվական ընկերության ԱՊՀ գրասենյակում՝ մասնագիտանալով կառավարման և ռազմավարական խորհրդատվության ոլորտում, իրականացրել է բազմաթիվ ծրագրեր և նախագծեր բնական պաշարների, էներգետիկայի, հեռահաղորդակցման, ֆինանսական ծառայությունների, պետական կառավարման և այլ հատվածներում
2008-2013 թթ. ղեկավարել է Ernst & Young միջազգային աուդիտորական խորհրդատվական ընկերության հայաստանյան գրասենյակի խորհրդատվական ծառայությունների ուղղությունը
2013-2017 թթ. աշխատել է Accenture միջազգային խորհրդատվական ընկերության ռազմավարական խորհրդատվական ծառայությունների դեպարտամենտում՝ մասնագիտանալով նորարարական և թվային ռազմավարությունների մշակման մեջ, իրականացնելով բազմաթիվ ծրագրեր և նախագծեր ԱՊՀ տարածաշրջանում
2015-2017 թթ. ղեկավարել է Accenture միջազգային խորհրդատվական ընկերության՝ ԱՊՀ տարածաշրջանում ֆինանսական ծառայությունների հատվածում ռազմավարական խորհրդատվական ծառայությունների ուղղությունը
2018-2019 թթ. զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ
2019 թ. մայիսի 30-ին նշանակվել է Վարչապետի խորհրդական
Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք որդի։