Տեղեկացնում ենք, որ Սյունիքի մարզկենտրոն Կապանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների շարժական կայանը Երկաթուղայինների փողոցից տեղափոխվել է:
Այս մասն տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանից:
Այժմ գործում է Լեռնագործների փողոցում՝ ընտանեկան բժշկի գրասենյակի տարածքում․այստեղ կարող եք պատվաստվել ամեն օր՝ ժամը 13։00-17։00։
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 15-ին հրաման է ստորագրել, որի համաձայն COVID-19-ի դեմ պատվաստումներ կիրականացվեն Կապան քաղաքի հանրային վայրերում։
Իրավաբան.net-ը հայտնում է, որ հրամանում մասնավորապես ասվում է․
«1. Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանին` սահմանված կարգով ապահովել.
1) Շարժական պատվաստումային խմբերի միջոցով Կապան քաղաքի հանրային վայրերում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումային գործընթացի կազմակերպման մեթոդագործնական աջակցությունը:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանին (համաձայնությամբ).
1) Ապահովել շարժական պատվաստումային խմբերի ձևավորումն ըստ անհրաժեշտության Կապան քաղաքի հանրային վայրերում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն և Առողջապահության նախարարի 2017 թվականի ապրիլի 17-ի թիվ 1189-Ա հրամաններով սահմանված պահանջների»։