Զինծառայողների՝ հաստիքային զենքով կրակ վարելու հմտությունները կատարելագործելու նպատակով հուլիսի 20-ին 1-ին զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։
Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Զինծառայողները գերազանց են կատարել առաջադրված խնդիրները»,- ասված է հայտարարության մեջ։