Արշակ Կարապետյանը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել։ Հուլիսի 20-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը, որը հրապարակվել է e-gov.am կայքում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ»,– նշված է փասթաթղթում։
Նշենք, որ նա զբաղեցնում էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը։
Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 131-րդ հոդվածը, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը.
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել զբաղեցրած պաշտոնից»:
Իրավաբան․net-ը ներկայացնում է Արշակ Կարապետյանի կենսագրությունը։
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1993-2018 թթ.
Ծառայել է ՀՀ զինված ուժերում
2018-2021թթ.
ՀՀ վարչապետի խորհրդական
2021թ. ապրիլի 13
Նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ
2021թ․ հուլիսի 20
Նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1984-1989 թթ.
ՌԴ ք. Կալինինգրադի Ռազմածովային բարձրագույն ուսումնարան
1994-1997 թթ.
ՌԴ ԶՈՒ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա՝ ոսկե մեդալով
2006-2006 թթ.
Մեծ Բրիտանիայի Յորկի համալսարանի Ռազմական անգլերենի դասընթաց
2008-2008 թթ.
ՌԴ ԶՈՒ ռազմական ակադեմիա, ռազմադիվանագիտական դասընթացներ
2011-2011 թթ.
ԱՄՆ Հարվարդի Կեննեդիի համալսարանի դասընթացներ
ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Ծնվել է 1967 թ. փետրվարի 6-ին, ք. Երևան
Մարտական գործողությունների մասնակից է