Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ հուլիսի 20-ին, 4 հրամանագիր է ստորագրել և 4 դատարանների նախագահներ նշանակել։
Այսպիսով, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմիդա Ոսկանյանը նշանակվել է նույն դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Արզումանյանը նշանակվել է նույն դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարյանը նշանակվել է նույն դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոհարիկ Խաչատրյանը նշանակվել է նույն դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով: