Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Վերջին օրերին միանգամից մի քանի բացահայտում միջազգային կազմակերպությունների կողմից խոսում են այն մասին, որ Հայաստանը գտնվում է շատ լուրջ կիբեր-հարձակումների տակ, պետական մակարդակի աշխատող հաքերային խմբերի կողմից։
Միանգամից ասեմ, որ տվյալները դեռ այնքան էլ շատ չեն։
Google հայտնաբերել է շատ խորացված հարձակում Հայաստանում գտնվող թիրախների դեմ։ Օգտագործվել են երկու զրոյական օրվա խոցելիություններ Գուլգ Քրոմում։ Ինչը, ես կասեի, խոսում է այն մասին, որ ոչ միայն շատ լուրջ թիմ է աշխատել։ Այլ որ նաեւ սա թանկարժեք հարձակում է եղել։ Հարձակման համար օգտագործվել են կեղծ հայաստանյան լրատվականներ, իրականների կլոնները – ցանկը հղմամբ։
Գուգլում համոզված են, որ գործել է պետական հաքերային թիմ։ Երկիրը չի նշվում։ Բայց, կարծում եմ, հետաքրքրված եւ ունակ երկրների թիվը կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա
https://blog.google/…/how-we-protect-users-0-day…/…
Հաջորդը դա իսրայելական մինչ այս պահը ոչ հայտնի Candiru կազմակերպության կողմից (Մի հատ պետք է հասկանալ, կարող է այս եւ նախորդ դեպքը իրար հետ են քայլում)։ Այստեղ, օրինակ, օգտագործվել է զոհերին վարակման համար Արմենպրեսի կայքի կեղծ նմանակը։
- https://citizenlab.ca/…/hooking-candiru-another…/…
- https://www.microsoft.com/…/protecting-customers-from…/
Վերջինում անմիջապես Հայաստանը չի նշվում։ Սա հերթական բացահայտումներն են իսրայելական NSO կազմակերպության մասին, որը վաճառում է իր լրտեսական վիրուսը, որը կոչվում է Pegasus աշխարհի զանազան ուժային կառույցներին։ Բացահայտվել են Պեգասուսի կիրառման լայն շրջանակներ։ Օգտվողներից մեկը Ադրբեջանի իշխանություններն են։ Որոնք օգտագործել են դա ընդդիմադիր հայացքներ ունեցողների դեմ։ Սակայն, մենք ունենք բավականին տվյալներ ենթադրելու, որ պատերազմի ժամանակ Պեգասուսը կիրառվել է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ։ Թիրախավորվել են կառավարությանը եւ բանակի հետ կապ ունեցող կարեւոր անձիգ։
Պեգասուսի եւ հատկապես Ադրբջանի վերաբերյալ հետեւյալ հղումներով․
- https://www.theguardian.com/…/revealed-leak-uncovers…
- https://www.accessnow.org/government-spyware-raging/
- https://www.amnesty.org/…/forensic-methodology-report…/ »։