Սյունիքի մարզում Արցախի Հանրապետության քաղաքացիներին կացարան տրամադրած տնտեսավարողներին կտրվի աջակցություն

Կառավարությունը կտրամադրի աջակցություն Սյունիքի մարզում Արցախի Հանրապետության քաղաքացիներին կացարան տրամադրած տնտեսավարողներին:

Այս մասին տեղեկանում ենք Էկոնոմիկայի նախարարությունից:

Աջակցության ծավալը՝ շուրջ 177 մլն ՀՀ դրամ, որը կուղղվի վերջիններիս կողմից կացարանների տրամադրման արդյունքում կատարված ծախսերի և կրած վնասների մասնակի փոխհատուցմանը։

Այն տնտեսավարողները, որոնք համապատասխանում են միջոցառման չափորոշիչներին ( https://bit.ly/3rdWGDS ), աջակցությունից օգտվելու համար սույն թվականի հուլիսի 19-ից սեպտեմբերի 1-ը պետք է լրացնեն էլեկտրոնային հայտով պահանջվող տեղեկատվությունը և կցեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝⤵
https://forms.gle/pNhDHdpkcPgykW2U8

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել