ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 16-ին հրամանագրիր է ստորագրել, որում ասվում է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը.
Վարուժան ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ նշանակել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Լոնդոն)»:
Մեկ այլ հրամանագրով էլ Վարուժան Ներսեսյանը հետ կանչվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից