Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«ՀՀ Քաղաքաշինության կոմիտեն, Երևանի քաղաքապետարանը և Կառավարությանն ենթակա տեսչական մարմինները զգուշացնում են
Չնայած իրականացվող աշխատանքներին՝ շինհրապարակներում տիրող իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ:
Մեկ անգամ ևս հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված նորմերը և կանոնները:
Առաջիկայում լիազորված մարմինների կողմից իրականացվելու է խստացված վերահսկողություն, հայտնաբերված խախտումների համար կիրառվելու են պատասխանատվության միջոցներ:
Առողջապահական և աշխատանքի, Բնապահպանության և ընդերքի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմիններ, Քաղաքաշինության կոմիտե և Երևանի քաղաքապետարան»: