Թափուր պաշտոն՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում․ աշխատավարձը՝ 256 հազար դրամ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Կոտայքի մարզային բաժնի պետի (ծածկագիր՝ 12-1ԴՀԾ-30.11-Գ/ԲՊ-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարածքային մարմնի բաժնի պետի պաշտոնի հակիրճ նկարագրի, պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների ու թափուր պաշտոնին ներկայացվող պահանջների համառոտ նկարագրի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի հակիրճ նկարագիրը:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող
ՀՀ քաղաքացիները պետք է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Հալաբյան 41ա) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

դիմում (դիմումի ձև),
2. անձնագիր, սոցիալական քարտ և նույնականացման քարտ՝ պատճեններով,
ամուսնության վկայական՝ պատճենով,
բարձրագույնկրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող
ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
բուժ.զննման տեղեկանքներ,
2 լուսանկար՝ 3.5 X 4.5 չափսի,
համառոտ CV:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են 2021 թվականի
հուլիսի 16-ից 23-ը ներառյալ, էլեկտրոնային եղանակով ներկայացվելու դեպքում՝ մինչև վերջին օրվա ժամը 24։00 (էլ.փոստի հասցե՝ [email protected]), իսկ թղթային ներկայացվելու դեպքում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից 12:00-ն և 14:00-ից 18:00-ն:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի սեպտեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք.Երևան, Հալաբյան 41ա):

Հիմնական աշխատավարձը 256 623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է:

Մանրամասներն՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել