Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում մեկնարկել են ականազերծման աշխատանքները․ ՀԱՓԿ

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ը հայտնում է․

«Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում մեկնարկել են ականազերծման աշխատանքները։

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը սկսել է Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի կասետային ենթազինամթերքով վարակված տարածքների ականազերծումը։

Այս տարի նախատեսվում է մաքրել 45 000 քմ տարածք։ Ականազերծման աշխատանքներն իրականացնում է մրցույթում հաղթող ճանաչված «The Halo Trust» ընկերությունը:

Աշխատանքների որակի վերահսկողությունն իրականացնում է ՀԱՓԿ ՊՈԱԿ-ը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել