Ի՞նչ անվճար ծառայություններ են գործում Սևանի 3 հանրային լողափերում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է․

««Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի հանրային լողափերում ակտիվ ընթացքի մեջ են կահավորման և տարածքի բարեկարգման աշխատանքները։

Հիշեցնենք, որ հունիսի 10-ից Սևանում սկսել է գործել 3 հանրային լողափ, որտեղ գործում են հետևյալ անվճար ծառայությունները՝
✅ Ավտոկայանատեղի
✅ Շվաքարաններ
✅ Հանդերձարաններ
✅ Սանհանգույցներ
✅ Խաղահրապարակներ

Հանրային լողափերում կիրականացվի ջրափրկարարական ծառայություն, կգործեն բուժկետեր և կապահովվի հասարակական կարգի պահպանություն։

Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։

Հասցեներ՝

1️⃣ N1 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63-րդ կմ-ից դեպի ափամերձ հատված, 1,39 հա),
2️⃣ N2 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի թերակղզու ափամերձ հատված, 1,82 հա),
3️⃣ N3 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 5 հա)»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել