Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի դուստրը՝ Լուիզա Փարամազյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել.
«Տեսանյութում խոսում եմ մեր օրերում տեղի ունեցող անարդարությունների մասին, հորս նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մասին: Ոչ-ոքի համար գաղտնիք չէ, որ ողջ պատերազմի ընթացքում հայրս գտնվել է առաջնագծում և պայքարել հանուն հայրենիքի: Սակայն դրա դիմաց, նա ստացավ հատուկ և հակաօրինական կալանք:
Ահա, թե ինչ է պատահում այն մարդկանց, որոնք ցանկանում են պայքարել հանուն իրենց հայրենիքի և արժանապատվության համար:
Պետք է պայքարել հանուն արդարության…»:
Տեսանյութը՝ այստեղ