Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնում է․

«Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարեն Գևորգյանի, վարչական դատարանի դատավորներ Արմեն Ներսիսյանի և Ելենա Առաքելյանի երդման արարողությունը։

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և մաղթել հաջողություններ: «Վստահ եմ, որ գիտակցում եք այն բարձր պատասխանատվությունը, որն այսօրվանից ստանձնում եք: Ձեզ հաջողություն եմ մաղթում, քանի որ ձեր հաջողությունը մեր ողջ դատական համակարգի հաջողությունն է լինելու»,-ընդգծել է նախագահը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել