Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ, քաղաքացիական անձինք) աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածում։
Այս մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Որոնումներն արդյունք չեն տվել։ Աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։
Աշխատանքներն առաջիկայում ևս կշարունակվեն։
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1604 աճյուն»,- ասված է հայտարարության մեջ։