Բարձրագույն դատական խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով որոշում կայացնելու։
Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդից։
«Բարձրագույն դատական խորհրդում այսօր՝ հուլիսի 12-ին, ավարտվեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը։ Հիշեցնենք, որ միջնորդությունը ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
Ռուբեն Վարդազարյանն ու նրա ներկայացուցիչներն այսօրվա նիստին ներկա չէին:
ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի հուլիսի 26-ին՝ ժամը 15.00-ին»,- ասված է հայտարարության մեջ: