ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թ. շարունակում է սփյուռքում գործող հայկական ու հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) մանկավարժների վերապատրաստման ծրագիրը:
Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Վերապատրաստման դասընթացները կանցկացվեն հեռավար ձևաչափով՝ 2021 թ. հուլիսի 22-ից օգոստոսի 31-ը՝ ժամը 18:00-22:30 ՀՀ ժամանակով:
Վերապատրաստումն ընթանալու է հետևյալ 7 ծրագրով.
- «Ուսուցում մանկապարտեզում» (120 դ/ժամ)
- «Ուսուցում մեկօրյա դպրոցում» (120 դ/ժամ)
- «Հայերենի տարրական ուսուցում ամենօրյա դպրոցում» (120 դ/ժամ)
- «Հայոց լեզվի և գրականության դասավանդում» (120 դ/ժամ)
- «Հայոց պատմություն» (120 դ/ժամ)
- «Հայ մշակույթի պատմություն և արվեստ» (120 դ/ժամ)
- «Տնօրենների վերապատրաստում» (80 դ/ժամ)
Մասնակցության հայտերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով մինչև հուլիսի 13-ը ներառյալ:
Մասնակցության էլեկտրոնային հայտաձևն է.
Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության վկայագիր:
Նշենք, որ վերապատրաստումներն իրականացվում են «Ֆիչըր» կազմակերպության կողմից` «ՊրոԴեՖորմ» զարգացման մասնագիտացված հարթակի հետ համագործակցությամբ: