Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաստորեն, ՍԴ ոչ թե փաստեր են ներկայացվում, այլ կասկածներ։ Ու դա անում են անունով փաստաբանները․․․ ՍԴ-ն անգամ փաստի /փաստ ճանաչող, հաստատող/ դատարան չէ, ուր մնաց կասկածի կամ կասծաներ հաստատող դատարան լիներ․․․ Ոնց կարող են երկրի մասնագիտական «էլիտա»-ներն այս օրի ու հալի լինեն․․․ Ու դաս են տալիս․․․ Սերունդ «կրթում․․․» ՍԴ մասին օրենք էլ չեն կարդացե՞լ․․․․
Մնում է սուրճի բաժակ նայողի կամ բախտագուշակի շարադրանքներն էլ բերեին ՍԴ․․․ Ասենք թե, օրինակ, «ողջամիտ ու հիմնավոր կասկած», որ Հայաստան դաշինքին կամ Զարթոնք կուսակցությանը թուղթուգիր են արել․․․ Կամ՝ ողջամիտ կասկած կա, որ մանկապարտեզի խոհանոցում գազն անջատվել է ու դա ազդել է քվեարկության արդյունքների ամփոփման վրա․․․․
Ու լույսերի անջատման պահին ու ըտեղամասում լցոնման կամ խեղաթյուրման ոչ մի արձանագրված դեպք։ Անխտիր բոլոր տեղամասերում նվազագույնը 3 վստահված անձ ունենաս, ոչ մեկ արձանագրություն կազմած չլինի, ու կանգնես ասես՝ կասկած ունեմ․․․
Ես կյանքում առաջին անգամ եմ այսքան անլուրջ դիմումների մասին լսում․․․․
Նախկինում, չնայած ընտրախախտումների փաստերի արձանագրման անպատկերացնելի դժվարություններին, ընդդիմադիր թեկնածուները հիմնավոր դիմումներ էին ներկայացնում ՍԴ։ Սա անպատկերացնելի անլրջություն է․․․․»։