Ամուսնացավ թշնամու շուրջ 10 զրահատեխնիկա ոչնչացրած Արսեն Գաբրիելյանը․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր Արցախը ևս մեկ նորաստեղծ ընտանիք ունեցավ: Ամուսնացավ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր աստղաշենցի Արսեն Գաբրիելյանը, ով արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ոչնչացրեց թշնամու շուրջ 10 զրահատեխնիկա:

Մարտի դաշտում սկսած հերոսական պայքարը հայրենանվեր հայորդին շարունակում է ընտանիք կազմելով, ջանալով իր չափով շենացնել հայրենի հողի արցախյան հատվածը:

Համոզված եմ՝ հերոսը հավատարիմ կմնա իր ուխտին և զավակներին կփոխանցի նահատակ ընկերների երազանքը՝ ունենալ հզոր ու անպարտ Հայրենիք, և պայքարը՝ ամեն գնով հասնել այդ երազանքին:

Երջանիկ ու ներդաշնակ կյանք եմ մաղթում Արսենին և նրա ընտրյալին խաղաղ ու զարգացող Արցախում…»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել