ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում փորձագետներ ներգրավելու մասին։
Ներկայացվող պահանջներն են․
• Միջնակարգ կամ բարձրագույն կրթություն.
• Հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն․
• Համակարգչով ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 09:30-ից 12:30-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մանրամասները՝ ԱԱՏՄ պաշտոնական կայքում։