«Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության անդամները և քաշաթաղից տեղահանված բնակիչներն այսօր՝ հուլիսի 9-ին, կառավարության շենքի առաջ իրականացրեցին բողոքի ակցիա:
Հանրահավաքի պահանջն է՝ տրամադրել տեղահանված քաշաթաղցիներին փոխհատուցում՝ բնակարաններ գնելու նպատակով:
«Ծնունդով գյումրեցի ենք, վերադարձել ենք Գյումրի, հիմա վարձով ենք բնակվում, հուսով ենք կառավարությունը կապահովի բնակարանով»,-ասաց Կումայրի համայնքի ղեկավար, «Կումայրի արցախահայերի» ՀԿ-ի նախագահը:
Նա նշեց, որ ով որտեղից գնացել է Քաշաթաղ, հիմա իրենց նախկին բնակավայրերում են բնակարան ուզում:
Նրանք նաև նամակով դիմեցին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
Մանրամասները՝ տեսանյութում