Սյունիքի մարզի Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը ձերբակալվել է: Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից:
Երեկ ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Քաջարանի քաղաքապետի բնակարանում և ավտոմեքենայում, ինչից հետո նրան բերման են ենթարկվել ԱԱԾ։ Հայտնի չէ, թե որ գործի շրջանակներում է Փարամազյանը ձերբակալվել։