Այգեկում 2 հարկանի տուն եմ կորցրել. քաշաթաղցիները հատուցում են պահանջում

«Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության անդամները և քաշաթաղից տեղահանված բնակիչներն այսօր՝ հուլիսի 9-ին, կառավարության շենքի առաջ իրականացրեցին բողոքի ակցիա:

Քաշաթաղի շրջանի Այգեկ գյուղի բնակիչ Ալիսա Հովսեփյանը ասաց, որ 23 տարի ապրել է Քաշաթաղում: Հիմա ամեն ինչ թողել եկել է այստեղ, ապրում է քաղաքա Աբովյանի հանրակացարանում:

«Մեզ գոն մի թեթև հնարավորություն տան, որ կարողանանք ապրել: Մի անելանելի իրավիճակի մեջ ենք: Ես ահավոր սարսափում եմ»,-ասաց նա:

Նրա աղջկա ամուսինն ասաց, որ եթե Կովսականն ազատագրեն, իրենք սիրով կգնանք այնտեղ ապրելու:

Նրանք նաև նամակով դիմեցին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել